2023-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել 9.5%

2023-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել 9.5%

2023թ.-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 9.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 19.8%:

Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

առևտրի շրջանառություն՝ 35.9%,

արդյունաբերություն՝ 20%,

շինարարություն՝ 11.5%,

ծառայություններ՝ 3.4%։

2023թ.-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով. արտահանումը գրանցել է առաջանցիկ աճ՝ 2.4 անգամ, իսկ ներմուծումն ավելացել է 33.2%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.6%-ով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում