Ամբողջ թիմով լավ խաղ ցուցադրեցինք. Սևիկյանը՝ Լատվիայի նկատմամբ հաղթանակի մասին
«Լոկոմոտիվի» նորեկ Էդգար Սևիկյանը Ազգերի լիգայի՝ Հայաստանի և Լատվիայի հավաքականների հանդիպումից հետո (4:1) Metaratings.ru-ի հետ զրույցում կիսվել է խաղից ունեցած տպավորություններով, ինչպես նաև անդրադարձել մոսկովյան ակումբ տեղափոխությանը: Գրում է Armsport.am-ը։
«Մենք լավ խաղ ցուցադրեցինք՝ ամբողջ թիմով: Մեզ հաջողվեց շատ գոլեր խփել և ուրախացնել երկրպագուներին։ Գլխավորն այն է, որ մենք հաղթեցինք։ Այժմ մնում է միայն նախապատրաստվել Մակեդոնիայի հետ խաղին, որին մնացել է ընդամենը երկու օր։ Երբ փոխարինման դուրս եկա, մտածում էի թարմացնել խաղը, օգնել թիմին, ամեն ինչ տալ»,- Լատվիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին ասել է Սևիկյանը։
— Դուք պաշտոնապես տեղափոխվել եք «Լոկոմոտիվ»: Ի՞նչ էմոցիաներ ունեք: Նաիր Տիկնիզյանն օգնե՞լ է Ձեզ ազգային հավաքականում հետագա ադապտացիայի հարցում։
-Ուրախ եմ, որ տեղափոխվեցի «Լոկոմոտիվ»: Երբ այս տարբերակը հայտնվեց, անմիջապես դարձավ առաջնահերթություն։ Երջանիկ եմ լինել տանը: Նաիրի հետ խոսեցի, հետաքրքրվեց, թե որքանով է սա ճիշտ։ Մաքուր հետաքրքրություն, ոչ ավելին։ Մենք ընկերներ ենք, նա թիմի առաջատարներից է, ինձ համար ավելի հեշտ կլինի միանալ թիմին։
Կարծիքներ