Փետրվարի 3-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի. հայտնի է օրակարգը
Փետրվարի 3-ին ժամը 11:00-ին կառավարության առաջարկությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է։ Կառավարության հիմնավորման մեջ նշվում է՝ հաշվի առնելով նախագծերով հետապնվող նպատակների հրատապությունը, դատավորների թվաքանակի ավելացման և քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ինչպես նաև մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու հրատապ անհրաժեշտությունը՝ նախագծով առաջարկվում է առաջարկել ՀՀ Ազգային ժողովին նախաձեռնել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նշված նախագծերի փաթեթն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու նպատակով:
Կարծիքներ