Խաչատուր Սուքիասյանի որդին ծառայել է բանակում․ խոսնակը պարզաբանում է տարածել
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսին կեղծ հարցապնդում է արվել, թե իբր պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ մանրամասնելով.
«Հայտնում եմ, որ Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը 2015-2017 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես ժամկետային զինծառայող, իսկ 44-օրյա պատերազմի օրերին Սուքիասյանի որդին ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանը, իրեն վերապահված պարտականությունների շրջանակներում իրականացրել է ծառայությունը:
Չի կարելի կեղծիքով և ստով խաղալ մարդկանց հուզական զգացումունքների հետ։ Ի վերջո, թե՛ սուտը, և թե՛ նման ստոր մեթոդներն ունեն կարճ կյանք․․․»:
Կարծիքներ