ԻՔՄ հաղորդագրությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 26-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
Մայիսի 26-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ից հրավիրել էր հանրահավաք:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:12-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 23100 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Կարծիքներ