Իտալիան և Կանադան համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ կմշակեն
Իտալիայի և Կանադայի վարչապետներ Ջորջիա Մելոնին և Ջասթին Թրյուդոն Տորոնտոյում հանդիպումից հետո հայտարարեցին երկու երկրների միջև հարաբերությունների խորացման «ճանապարհային քարտեզի» մշակման մասին։ Այս մասին ասված է համատեղ հայտարարության մեջ։
«Այսօր մենք պայմանավորվեցինք էլ ավելի խորացնել մեր քաղաքական, տնտեսական և ռազմավարական կապերը և ընդլայնել մեր առանց այն էլ գերազանց երկկողմ հարաբերությունները՝ պարտավորվելով մշակել Կանադայի և Իտալիայի միջև ընդլայնված համագործակցության ճանապարհային քարտեզ», - ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իտալիայի կառավարության կայքում :
Կարծիքներ