ՀՅԴ ՀԳՄ-ն գուժում է բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանի մահը

ՀՅԴ ՀԳՄ-ն գուժում է բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանի մահը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է դաշնակցական նվիրյալ ընկեր, ազատամարտիկ Նորայր Շահբազյանի մահը:

Նորայր Շահբազյանն Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է, Շուշիի առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկ, Ապրիլյան քառօրյային՝ ՀՅԴ կամավորականների, իսկ ներկայիս պատերազմում՝ «Կամավորական շարժում» ՀԿ-ի ձևավորած գումարտակի բժիշկ-ազատամարտիկ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, պահեստազորի սպա՝ կապիտանի կոչումով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում