Այսօր զրույց ունեցա Ալեքսանդր Լապշինի հետ. Վահե Բալբաբյան
Այսօր զրույց ունեցա Ալեքսանդր Լապշինի հետ՝ փորձելով որոշակի ինֆորմացիա ստանալ նրանից։ Ի՞նչու Լապշինի հետ, որովհետև.
ա) նա եղել է ադրբեջանական գերի,
բ) նա շատ լուրջ ինֆորմացիա ունի ադրբեջանացիների մասին, նա շատ խելացի է և ունի բավականին վերլուծական կարողություններ՝ գնահատելու այս կամ այն քայլը ադրբեջանցիների կողմից,
գ) նա հրեա է, որը տիրապետում է արցախյան կոնֆլիկտի նրբություններին,
դ) նա ծանոթ է Գիլադ Շալիտի՝ այն հրեա ռազմագերիի, որի մասին գրել եմ իմ նախորդ փոսթերից մեկում, հոր հետ, որը և եղել է այն պայքարի առաջնորդը, որը ստիպել է հրեական իշխանությանը գնալ այդ լուրջ քայլին և փոխանակել Գիլադին 1027 պաղեստինցու հետ։
Լապշինի թույլտվությամբ կիսվում եմ նրա կողմից տրված ինֆորմացիայով: Ի դեպ, նա պատրաստակամ է հետագայում ևս աջակցել մեզ մեր պայքարի մեջ։
1 - Նախ, Գիլատ Շալիտի համար իսրայելական կառավարությունը իրականում ոչ մի բան չի արել, որ ազատի նրան, բացի դեկլարատիվ հայտարարություններից, որ նրանք աշխատում են այդ ուղղությամբ, բանակացություններ են վարում և այլն, բայց իրականում ոչ մի բան էլ չէին անում (այն ինչ տեղի է ունենում այժմ մեզ մոտ), մինչև նրա ընտանիքը չի սկսել կազմակերպել բողոքի ակցիաներ ընդհուպ մինչև քաղաքական սկանդալի հասցնելը և դրանից հետո նոր կառավարությունը սկսել է զբաղվել Գիլադով։
Ի՞նչ է դա մեզ հուշում։ Պետք է կազմակերպել բողոքի ակցիաներ՝ նեգրավելով ռազմագերիների ընտանիքներին։
2 - Այդ 1027 հոգու դիմաց, որ փոխանակել են Շալիտի հետ Իսրայելը բավականին շահութաբեր գործարքներ է կնքել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, սակայն հետագայում՝ շատ կարճ ժամանակ անց, այդ 1027 հոգուց մոտ 1/3-ը նորից ձերբակալվել են, մյուս 1/3-ը անհասկանալի իրադրություններում մահացել են (պարզ է չէ՞, թե ում ձեռամբ), իսկ մնացած 1/3-ը պարզապես համագործակցում է իսրայելական հատուկ ծառայությունների հետ։
Ի՞նչ է դա հուշում մեր կառավարությանը։ Եթե նույնիսկ այդ մարդասպանները փոխանակվեն մեր ռազմագերիների հետ, նրանք անպատիժ չպետք է մնան։ Գումարած Սաֆարովը, որը մեր քնած սպային կացնահարելուց հետո չգիտես ինչու մինչև հիմա ոչ միայն պատժված չէ, այլ նաև առոք փառոք վայելում է իր «հերոսի» կյանքը։
3 - Պարզ է, թե ինչու մեր կառավարությունը և բանակը չեն ուզում գնալ փոխանակման ճանապարհով, որ չտրվեն ադրբեջանական շանտաժին և չստեղծեն նախադեպ այդ տեռորիստական պետության կողմից հետագա նման կամ ավելի լկտի գործողությունների համար։
Սակայն կա մի այլ ճանապարհ՝ սկսել արժանի հակաքայլեր ձեռնարկել, գործել նույն ճանապարհով և սկսել առևանգել նրանց զինծառայողներին՝ հետագայում փոխանակման նպատակով։ Կարծում եմ մի ինչ-որ ժամանակ անց նրանք կհասկանան, որ այդ ճանապարհը էլ չի աշխատում և այս մղձավանջը կավարտվի։
4 - ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ ռուստամ ուսուբովը Լապշինին բաքվի Կյուրդախանի ՔՀԿ-ում հարցաքննությունների ժամանակ մի քանի անգամ հուշել է, որ եթե հայերը համաձայնվեն փոխանակել իրեն ադրբեջանական երկու ահաբեկչներ դիլգամ ասքերովի և շահբազ գուլիևի հետ, ապա Լապշինը կարող է շատ շուտ տուն գնալ։ Լապշինի հակադարձելուն, թե նա ՀՀ քաղաքացի չէ, ՀՀ զինծառայող չէ և նույնիսկ հայ չէ, և ի՞նչու հայերը պետք է փոխանակեն նրան, Ուսուբովը պատասխանել է. «Իհարկե նրանք չեն ցանկանա փոխանակել, սակայն հայ հասարակությունը ճնշում կգործադրի սերժի վրա և ճնշելով կստիպի սերժին գնալ փոխանակման»։
Ի՞նչ հետևություններ կարող ենք անել մենք։ Ադրբեջանցիները այս առևանգումները կատարում են այն նպատակով, որ փոխանակեն իրենց երկու ահաբեկիչների հետ, վերադարձնեն ադրբեջան և հերոսացնեն։ Իսկ ի՞նչ պետք է անենք մենք։ Եվս մեկ անգամ կրկնում եմ. պետք է հակագրոհ կազմակերպենք և առևանգենք մի քանի ադրբեջանական զինծառայող և փոխանակենք մեր ռազմագերիներին նրանց հետ, կամ պետք է փոխանակենք այդ երկու ահաբեկիչների հետ՝ հետագայում պատժելու նպատակով։
5 - Մեր ռազմագերիները բանտարկված են հենց նույն Կյուրդախանի ՔՀԿ-ի 4-րդ մասնաշենքում, որտեղ և բանտարկված է եղել Լապշինը։ Նրա պնդմամբ առնվազն երկու հայի մասին նա իմացել է, որ գտնվում են հենց նույն մասնաշենքում։ Ներքևում այդ ՔՀԿ-ի կոորդինատներն են։
https://www.google.com/maps/place/40.498507,+49.930539/@40.4987764,49.9313384,16z/data=!3m1!1e3
Հետևյալ հղումով այն մասնաշենքի կոորդինատներն են, որտեղ ադրբեջանցիները հարցաքննում են ռազմագերիներին։
https://www.google.com/maps/place/40.497133,+49.930490/@40.4973448,49.9304576,17z/data=!3m1!1e3
Սա մեր հատուկ ծառայությունների և հետախուզության համար, եթե այդպիսիք գոյություն ունեն։ Որպեսզի եթե ցանկություն ունենան ինչ-որ փրկարարական գործողություններ իրականացնել, ապա իմանան, թե որտեղ են մեր տղաները։ Չնայած ի՞նչի մասին եմ ես երազում...
Առայժմ այսքանը։
Հետագայում կաշխատեմ, որ Լապշինը ավելի ակտիվ մասնակցություն ունենա, որպես նախկին ադրբեջանական գերի և կփորձեմ կապ հաստատել Գիլադ Շալիտի ընտանիքի հետ, որպեսզի մասնակցեն մեր պայքարին և կիսվեն իրենց փորձով։
Իր ֆեսբուքյան էջում գրել է Վահե Բալբաբյանը...
Այսօր զրույց ունեցա Ալեքսանդր Լապշինի հետ՝ փորձելով որոշակի ինֆորմացիա ստանալ նրանից։ Ի՞նչու Լապշինի հետ, որովհետև. ա)...
Опубликовано Vahé Balbabyan Четверг, 27 августа 2020 г.
Կարծիքներ