Նախագահականում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը
Նախագահականում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Այդ մասին 24-ին հայտնեցին կառավարությունից:
Սպասվում է, որ շուտով Հայաստան կայցելի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան են ժամանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսանդր Նովակը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակությունը ՀՀ-ում է մնալու մի քանի ժամ, նախատեսվում է նրանց հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Կարծիքներ