ՆԱՏՕ-ում կքննարկեն Քաբուլում դեսպանատների անձնակազմի կրճատման համակարգման հարցը
ՆԱՏՕ-ի դեսպանները կքննարկեն Աֆղանստանում անվտանգության իրավիճակի արագ վատթարացումը եւ կհամաձայնեցնեն Քաբուլում դեսպանատան աշխատակիցների կրճատման ազգային միջոցները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրն անվտանգության ոլորտում:
ՆԱՏՕ-ն գրեթե երկու տասնամյակ անց դադարեցրել է ռազմական գործողություններն Աֆղանստանում եւ դուրս է բերել իր զորքերի մեծ մասը երկրից, սակայն դեռ որպես ֆորում է ծառայում այդ երկրում ազգային գործողությունների համակարգման համար:
Թալիբների առաջխաղացմանն ի պատասխան՝ Պենտագոնը նախօրեին հայտարարել էր, որ 48 ժամվա ընթացքում մոտ 3000 լրացուցիչ զորք կուղարկի Աֆղանստան՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների տարհանմանն օգնելու համար:
Կարծիքներ