Հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթանակները կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները:
Մեր տղաներից այսօր հաղթանակ են տոնել 40 կգ քաշային Աղվան Բաղդասարյանն ու 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը: Այս մասին հաղորդել է Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիան: 40 կգ քաշային Աղվան Բաղդասարյանը առավելության է հասել Իսրայելը ներկայացնող Իգոր Տրոյանովսկու նկատմամբ: Նա առավելություն է ունեցել բոլոր ռաունդերում և հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Հսկայական առավելություն է ունեցել նաև Վազգեն Քարհանյանը: Սլովենացի Ալեքսանդր Բոյիչի հետ պայքարում հայ մարզիկը մրցակցին երկու անգամ նոկդաունի է ենթարկել և հաղթել 5:0 հաշվով:
Կարծիքներ