Էրդողանը վստահ է՝ ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մեջ։
Այս մասին ըստ ria.ru-ի, Էրդողանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մենք մայիսի 28-ին (քվեարկության երկրորդ փուլում) կհավաքենք ձայների ավելի բարձր տոկոս քան մայիսի 14-ին՝ (երբ առաջին փուլը կայացավ) ակնկալելով հաղթանակ: Հուսով եմ՝ այն պատմական կլինի»,- գրել է նա։
Կարծիքներ