Իսրայելական բանակը Եգիպտոսի սահմանին առգրավել է 14,2 մլն դոլարի թմրանյութ

Իսրայելական բանակը Եգիպտոսի սահմանին առգրավել է 14,2 մլն դոլարի թմրանյութ

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները կանխել են Եգիպտոսից թմրանյութերի մեծ խմբաքանակ տեղափոխելու փորձը։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 5-ին։ «Յոավի տարածաշրջանային բրիգադի (Էյլաթ քաղաքի մոտ ցամաքային սահմանի տարածքային պաշտպանության համար պատասխանատու) պատասխանատվության գոտում Եգիպտոսից Իսրայելի տարածք թմրանյութ տեղափոխելու փորձի ժամանակ զինծառայողները նկատել են երեք կասկածյալների։ Դեպքի վայր ժամանած զինծառայողները ոստիկանության հետ միասին կանխել են մաքսանենգության փորձը, կալանավորել կասկածյալին և նրանից առգրավել 120 կգ թմրանյութ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում