Ֆրանսիան ասում է, որ իրենք չեն պատերազմում Ռուսաստանի դեմ

Ֆրանսիան ասում է, որ իրենք չեն պատերազմում Ռուսաստանի դեմ

Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի դեմ, բայց աջակցում է Ուկրաինային տարածքային ամբողջականությունը վերականգնելու իր ձգտումներում։ Այս մասին կիրակի հայտարարել է նախարար-պատվիրակ, Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը France Inter ռադիոկայանի եթերում ՝ մեկնաբանելով հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակի անթույլատրելիության մասին։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային, բայց չենք պատերազմում Ռուսաստանի դեմ: Մենք աջակցում ենք Ուկրաինային, որը հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից և որը օրինական կերպով փորձում է վերականգնել իր տարածքի ամբողջականությունը, որպեսզի ռմբակոծություններն ու ռազմական գործողությունները դադարեցվեն»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում