Ավինյանը մանրամասներ ներկայացրեց Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ընթացքից
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ ներկայացրեց Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ընթացքից։
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետն ընդգծեց, որ նման խոշոր ծրագրերի իրականացման և դրանց հետ կապված նախապատրաստական աշխատանքները պահանջում են որոշակի ժամանակ։
«Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա ընթացքում կունենանք կապալառու ընկերություն, որը կհաղթի մրցույթում»,- ասաց նա։
Ավելի վաղ Ավինյանը նշել էր, որ կայարանը պատրաստ կլինի 2028 թվականին։
Կարծիքներ