Մայիս Ներսեսյանը՝ գրեփլինգի աշխարհի փոխչեմպիոն
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ավարտվել է գրեփլինգի մեծահասակների խմբի No-Gi ձևաչափով աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ Մայիս Ներսեսյանը արծաթե մեդալ է նվաճել՝ հռչակվելով 2022 թվակամի մեծահասակների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։
Ներսեսյանը 1/8 եզրափակչում հաղթել է ուկրաինացի մարզիկին, այնուհետև 1/4 եզրափակչում հաղթանակ է տարել Ղազախստանը ներկայացնող մարզիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում առավելության է հասել իտալացու նկատմամբ: Եզրափակիչ գոտեմարտում նա զիջել է Իսրայելի ներկայացուցչին և բավարարվել արծաթե մեդալով։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Զաքարյանը, հաղթելով ֆրանսիացի և ամերիկացի մարզիկներին, գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, բայց ցավոք, վնասվածքի պատճառով դուրս է մնացել պայքարից:
Կարծիքներ