Հայոց բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար. Արտակ Բեգլարյան
![Հայոց բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար. Արտակ Բեգլարյան](https://freenews.am/uploads/images/image_750x_61f3d6d9aa283.jpg)
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
«Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ: Առանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է մեր կարողության ու մաքառումի աղբյուրը, վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը: Հայոց զորեղ բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները սեփական հայրենիքում երաշխավորելու նպատակով:
Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած ու անմահացած նվիրյալների հիշատակին, եղբայրաբար գրկում ու շնորհավորում եմ առաջնագծում, զորամասում ու իրենց վաստակած հանգիստը վայելող Հայրենիքի պաշտպաններին»,- ասված է շնորհավորական ուղերձում:
Կարծիքներ