Ռոնալդուն շքեղ նվեր է մատուցել իր հարսնացուին՝ Դուբայի երկինքը լուսավորելով Ջորջինայի պատկերներով

Ռոնալդուն շքեղ նվեր է մատուցել իր հարսնացուին՝ Դուբայի երկինքը լուսավորելով Ջորջինայի պատկերներով

Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում առանձնահատուկ շուքով է նշել իր հարսնացուի՝ 28-ամյա Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան օրը։ Նա Ջորջինայի պատկերներով շքեղ լազերային շոու է պատվիրել քաղաքի գլխավոր խորհրդանիշ հանդիսացող Բուրջ Խալիֆա աշտարակ-երկնաքերի վրա։

Mirror-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը հազարավոր դոլարներ է վճարել, որպեսզի Դուբայի երկինքը լուսավորվի Ջորջինայի տեսահոլովակներով։ Լուսալազերային շոուի վերջում պորտուգալացին շնորհավորել է Ջորջինայի տարեդարձը հսկայական գրությամբ։

Ռոնալդուն ընտանիքի հետ Դուբայում է անցկացնում արձակուրդը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում