Արցախում ժողովուրդը գերի ա ընկած ռուսներին, բայց ռուսի դրածո Շահրամանյանի ծպտունը դուրս չի գալիս, ոչ էլ ԱԺ դաշնակ նախագահի. Վովա Հակոբյան

Արցախում ժողովուրդը գերի ա ընկած ռուսներին, բայց ռուսի դրածո Շահրամանյանի ծպտունը դուրս չի գալիս, ոչ էլ ԱԺ դաշնակ նախագահի. Վովա Հակոբյան

Երբ Սամվել Բաբայանը ամենօրյա ռեժիմով աղաղակում էր, որ պետք է Ադրբեջանի հետ բանակցել, անկախ նրանից, թե ինչ ա առաջարկում Բաքուն` պետք է գնալ խոսալ հետը, թող ինքն իրենը ասի, դու` քոնը` թեկուզ Եվլախում, թեկուզ Բաքվում, կամ չլսելու էին տալիս` իբր տենց մարդ չկա, տենց բան չի ասում, կամ դավաճան էն պիտակում, Նիկոլի պլանը կատարող ու եսիմ ինչ։ Եվլախը կարմիր գիծ էր, ինտեգրացիայի պլանը կարմիր գիծ էր, Աղդամով բեռը կարմիր գիծ էր, Լավրովի` հուլիսի 25-ի առաջարկած պլանը ընդհանրապես չքննարկվեց էլ` կարծես տենց բան չկա։ Հիմա Արցախի ողջ զենք զինամթերքը հանձնում են Ադրբեջանին կամ ռուսներին։

Ասում էին ռուսներին, բայց ոնց որ էդ էլ են խաբում "կարմիր գծավորները", տալու են Ադրբեջանին, ու գաղտնիք չէ, թե էդ զենքից ում վրա են կրակելու։ Հիմա էլ դրանց տերերը գոռում են` Նիկոլ, բունկերից դուրս արի։ Արցախում ժողովուրդը գերի ա ընկած ռուսներին, բայց ռուսի դրածո Շահրամանյանի ծպտունը դուրս չի գալիս, ոչ էլ ԱԺ դաշնակ նախագահի։ Շահրամանյան ու Իշխանյան, բունկերից դուրս եկեք, գնացեք տերերիդ հետ խոսացեք, թող գնան իրանց տերերի հետ խոսան, ճամփեն բացեն էդ խեղճ մարդիկ Հայաստան գան։ Հերիք չեղա՞վ էդ մարդկանց տառապանքները։

Վովա Հակոբյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում