Հնդկաստանը մշակում է ինքնաոչնչացող հրթիռներ
Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) մշակում է ինքնաոչնչացող հրթիռներ և արբանյակներ, որոնք չեն աղտոտի շրջակա միջավայրը կամ Երկրի ուղեծիրը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ISRO-ի ղեկավար Կայլասավադիվ Սիվանը։
«Մեր բոլոր հրթիռներն ունեն մետաղական կորպուսներ, որոնք մեկնարկից հետո նետվում են ծովը կամ վերջնական փուլում դառնում տիեզերական բեկորներ: Մենք մշակում ենք այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հրթիռները արդյունավետ ինքնաոչնչացվեն, իսկ թափոնները չհայտնվեն ծովում: Մենք օգտագործում ենք հատուկ նյութեր, կորպուսների համար, որոնք կարող են այրվել »,- Սիվանին մեջբերում է Times of India-ն:
ISRO-ի ղեկավարը նաև նշել է, որ տեխնոլոգիա է մշակվում ուղեծրում արբանյակների ինքնաոչնչացման համար։Հատուկ մեխանիզմի շնոհիվ կսկսվի մի գործընթաց, որի ընթացքում արբանյակը այրվում է ուղեծրում», – բացատրել է Սիվանը:
Կարծիքներ