Վրաստանը չի դիտարկում «3+3» ձևաչափին մասնակցելու հնարավորությունը

Վրաստանը չի դիտարկում «3+3» ձևաչափին մասնակցելու հնարավորությունը

Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3+3» բանակցային ձևաչափին (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) մասնակցելու հնարավորությունը։ Այդ մասին ասված է հանրապետության կառավարության՝ չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ռուս սենատոր Գրիգորի Կարասինի բանակցություններից հետո։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը:

«Ռուսական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է վրացական կողմը վերաբերվում տարածաշրջանային խորհրդակցությունների նոր մեխանիզմին՝ «3+3»-ին, և այս համատեքստում կոնկրետ իրադարձություններին: Զուրաբ Աբաշիձեն պատասխանել է, որ վրացական կողմը չի դիտարկում այս նախաձեռնությանը մասնակցելու հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում