Հայոց սահմաններն ամուր են և անառիկ․ Արցախի նախագահը գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունըյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հայոց սահմաններն ամուր են և անառիկ, որպես ասվածի վկայությունը Արցախի նախագահը նաև տեսանյութ է հրապարակել․
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Քիչ առաջ վերադարձա Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ և Մատաղիս համայնքներից: Հանդիպել եմ բնակչության հետ, լսել հուզող խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ:
Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել եմ նաև առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, զրուցել սահմանապահ զինծառայողների հետ:
Վստահեցնում եմ, որ հայոց սահմաններն ամուր են և անառիկ: Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի»։
Կարծիքներ