Պուտինն Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին պարգևատրել է շքանշանով

Պուտինն Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին պարգևատրել է շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում իր երկրի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Փաստաթղթում նշվում է, որ Եվդոկիմովը պարգևատրվել է «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկար տարիների բարեխիղճ դիվանագիտական ծառայության համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում