Հետաքրքիր չէ՝ ով կլինի ԱՄՆ նախագահը, պետք չէ չափազանցնել նրանց նշանակությունը համաշխարհային գործընթացների վրա. Մեդվեդև
Ռուսաստանն իրականում նախապատվություն չի տալիս ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին: Դա ամերիկացիների ընտրությունն է:
Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ռուսաստանը, Խորհրդային Միությունը, Ռուսական կայսրությունը գոյություն են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր նախագահների օրոք, կարիք չկա չափազանցնել նրանց նշանակությունը համաշխարհային գործընթացների վրա: Այո, այդ նշանակությունը նշանակալի է, բայց նրանք, ի վերջո, աստվածներ չեն, որոնք կառավարելու են Երկիրը»,- նշել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանին մեծ հաշվով, իրոք, չի հետաքրքրում՝ Դոնալդ Թրամփն է դառնալու ԱՄՆ նախագահ, թե Քամալա Հարիսը։
Կարծիքներ