Կամբոջան սկսել է ականազերծման ուկրաինացի մասնագետների վերապատրաստումը

Կամբոջան սկսել է ականազերծման ուկրաինացի մասնագետների վերապատրաստումը

Կամբոջայի ականազերծման կենտրոնը (CMC) երկուշաբթի սկսել է ականազերծման ուկրաինացի մասնագետների վերապատրաստումը։ Այս մասին հայտնում է Khmer Times թերթի առցանց տարբերակը՝ վկայակոչելով KCR-ի ղեկավար Հեն Ռատանային։

Նրա խոսքով, ուկրաինացի 15 մասնագետներ մեկշաբաթյա տեսական վերապատրաստում կստանան պայթուցիկ զինամթերքի ոչնչացման վերաբերյալ և կայցելեն այն տարածքները, որոնք KCR-ն այժմ մաքրում է Բատամբանգ և Սիեմ Ռիապ նահանգներում:

Կամբոջացի մասնագետները կսովորեցնեն իրենց ուկրաինացի գործընկերներին ականազերծման հմտությունների, ինչպես նաև ականազերծման սարքավորումների և գործիքների օգտագործման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում