Մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում ՀՀ ԶՈւ հետ մեր խորացող փոխգործակցությունը․ ԱՄՆ դեսպանատուն

Մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում ՀՀ ԶՈւ հետ մեր խորացող փոխգործակցությունը․ ԱՄՆ դեսպանատուն

Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը։ Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջում արված գրառման մեջ: 

 

«Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։

 

Փառք ու պատիվ ծառայության ընթացքում վիրավորվածներին։

 

Փառք ու պատիվ զինծառայող կանանց և տղամարդկանց ընտանիքներին»,- նշված է դեսպանատան ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում