Բուլղարիայի խորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային աջակցություն տրամադրելու առաջարկությանը

Բուլղարիայի խորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային աջակցություն տրամադրելու առաջարկությանը

Բուլղարիայի խորհրդարանը մայիսի 4-ին հավանություն է տվել Ուկրաինային հումանիտար և ռազմատեխնիկական աջակցություն տրամադրելու առաջարկությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Խորհրդարանի որոշումը թույլ է տալիս կառավարությանը վերջնական որոշում կայացնել աջակցության տրամադրման ժամկետների ու դրա հստակ ծավալների վերաբերյալ՝ ուկրաինական կողմի ցանկությանը համապատասխան:

Ուկրաինական կողմը, մասնավորապես, խնդրել է աջակցել բուլղարական ձեռնարկություններում ռազմական տեխնիկայի վերանորոգման, հացահատիկը Վառնայի նավահանգստով արտահանելու, էներգետիկայի ոլորտում համագործակցության սերտացման, ինչպես նաև փախստականներին աջակցելու ու հումանիտար օգնության հարցերում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում