«Այս օրերի հուշերից». Արամեն ու կինը՝ դիմակներով
Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Երկու երեխային մեծացնող ծնողները դիմակներ են կրում։ Երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է ընտրել ու նույն գունի պայուսակ։ «Այս օրերի հուշերից»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարկված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ շապիկ էր կրում, մուգ գույնի սպորտային տաբատ։ Աննան արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել գեղեցիկ աքսեսուարներով՝ վզնոցներ եւ ժամացույց։ «Դե ինչ, իմ գեղեցկուհիներ, ասում եք, որ նիհարե՞լ եմ։ Բայց ասեմ, որ եւս 4 կիլոգրամ, եւ ես կվերականգնեմ կազմվածքս»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Յուրահատուկ», «գեղեցկուհի»։
Կարծիքներ