Մոլդովան երկարաձգել է կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը
Մոլդովայի իշխանությունները երկարաձգել են կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ժամկետի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի կառավարության լրատվական ծառայությանը:
Մոլդովայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 15-ը: Երկրում բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դիմակ կրելը քաղաքային տրանսպորտում և հասարակական փակ տարածքներում:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Մոլդովայում 14 հազար 714 է: Վարակի հետևանքով մահացել է 490 մարդ:
Կարծիքներ