12-ամյա ամերիկացին մեկ շաբաթում կավարտի և՛ ավագ դպրոցը, և՛ քոլեջը
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում բնակվող 12-ամյա տղան համավարակի ժամանակ ունեցած ազատ ժամանակն օգտագործել է դպրոցական ծրագրից լրացուցիչ դասեր անցնելու համար:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, այժմ` մեկ տարի անց Մայք Ուիմերին հաջողվել է պատրաստվել ավագ դպրոցի և քոլեջի ավարտական քննություններին, որոնք միևնույն շաբաթում են անցկացվելու:
Նշվում է, որ Ուիմերը 4 տարվա դպրոցական ծրագիրը (երկու տարվա ավագ դպրոցի և երկու տարվա քոլեջի ծրագիրը) սովորել է մեկ տարում: Նա մայիսի 21-ին կավարտի Rowan-Cabarrus Community քոլեջը, իսկ մայիսի 28-ին` Concord Academy High School ավագ դպրոցը:
Սկզբնական շրջանում տղան նման նպատակ չի ունեցել, սակայն հավելյալ դասեր անցնելիս հասկացել է, որ կարող է ավելին սովորել:
Ուիմերը հայտնել է, որ հետաքրքրված է ռոբոտաշինության գործում, ինչպես նաև մաթեմատիկայի և գիտության ասպարեզում:
Բացի այդ, պատանին իր սեփական ստարտափն է ստեղծել, որն անվավել է Reflect Social: Ուիմերի խոսքով` իր ստարտափի նպատակը տեխնոլոգիաների հասանելիությունն ապահովելն է և մարդկանց կյանքը հեշտացնելը:
Կարծիքներ