ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը պանդեմիայի հետ կապված կանխատեսում է արել
ԱՄՆ Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին կարծում է, որ կորոնավիրուսային պանդեմիան կարող է ավարտվել 2022 թվականի գարնանը։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
«Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է շատ ազնիվ լինենք, մենք չգիտենք։ Այդ վիրուսը բազմիցս խաբել է մեզ ողջ աշխարհում և առանձնին երկրներում տարբեր ալիքներով, ներառյալ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտնաիայում։ Հուսով եմ՝ դա տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը»,-ասել է Ֆաուչին՝ ընդգծելով, որ շատ դժվար է կանխատեսել վիրուսի հետագա վարքագիծը։
Կարծիքներ