Ջրացատկորդները Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճեցին
Տոկիոյի օլիմպիական լողավազանում անցկացվեց ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը վարկանիշային էր:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Աշտարակացատկերում ուղեգիր ստացան մինչև 18-րդ տեղ գրավողները, իսկ սինքրոնում` լավագույն յոթնյակի զույգերը:
Մեկնարկի ելած 46 մենացատկորդների պայքարում Հայաստանի պատվիրակներ Վարդան Բայանդուրյանը գրավեց 25-րդ, իսկ Վլադիմիր Հարությունյանը՝ 40-րդ տեղը:
Սինքրոն ցատկերում հայ երկյակը 17 զույգերի մրցավեճում գրավեց նախավերջին տեղը:
Կարծիքներ