Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին որևէ լարվածություն չկա․ Փաշինյան
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասաց, որ ամեն օր իրեն զեկուցում են հրադադարի խախտման դեպքերը, և նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է մեկ փամփուշտ։
«Այսինքն՝ սա ըստ էության էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է: Այս պահինմենք սահմանում զորքերի որևէ կուտակում չունենք, ոչ մեր կողմից, ոչ Ադրբեջանի կողմից: Այս պահինորևէ լարվածություն սահմանին չկա: Բայց մյուսկողմից ժամանակակից աշխարհում զորքերիտեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանիժամվա ընթացքում, օրերի ընթացքում: Այսինքն՝ Դուք ձեր հարցի պատասխանը կարող եք գտնել իմայս խոսակցության արդյունքներից կամհետևանքներից: Մենք կարող ենք այստեղից դուրսգալ, այս եթերից հետո, և պարզվի, որ ինչ-որ բանտեղի է ունեցել, կամ կարող է տեղի ունենալ»,- ասաց Փաշինյանը։
Կարծիքներ