Քիմ Քարդաշյանը հայտնվել է ամենաազդեցիկ ամսագրի՝ TIME-ի շապիկին
«Skims» ներքնաշորերի 42-ամյա հիմնադիրը՝ Քիմ Քարդաշյանը, հայտնվել է ամենաազդեցիկ ամսագրի՝ TIME-ի շապիկին:
Նկարահանումների ժամանակ ռեալիթի շոուի հեռուստաաստղին և չորս երեխաների մորը հարցրել են, թե ինչպե՞ս է «գտել իր տեղը» SKIMS-ի հետ՝ աներևակայելի հանրաճանաչ և ամենաշատ վաճառվող շորերի և ներքնազգեստի բրենդի, որը նա թողարկել է 2019 թվականին, և որի եկամուտը անցյալ տարի կազմել է 500 մլն դոլար։
Քիմը պատմել է, որ ամեն բան սկսվել է, երբ հենց ինքն է ցանկացել գտնել մարմնագույն ներքնազգեստ։
«Ես ինքս փորձում էի գտնել ներքնազգեստ, որը կհավաքի մարմինս, և որը մաշկի երանգով կհամապատասխաներ իմ գույնին: Ես վերցնում էի ներքնազգեստն ու ներկում այն թեյով կամ սուրճով»,- ասել է նա՝ հավելելով, որ թեև նրա մեթոդը կատարյալ չէր, սակայն այն հանգեցրել է նրան՝ ստեղծելու այն հսկայական հաջողակ ընկերությունը, որն այսօր ունի:
Կարծիքներ