Արցախում կվերսկսվեն նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքները

Արցախում կվերսկսվեն նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքները

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 23-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը:

Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի վերականգնման և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում