Աբովյանի քոլեջի ուսանողները հյուրընկալվել են Աժ֊ում
Աժ֊ում հյուրընկալել եմ Աբովյանի քոլեջի ուսանողներին։ Պատասխանել եմ նրանց հուզող ամենատարբեր հարցերին` ուսանողական ավտոբուսներից սկսած մինչև սահմանային֊անվտանգային հարցեր, բուհական կրթությունից մինչև արտաքին քաղաքականություն։
Գուցե պաթետիկ հնչի, բայց ուրիշ, ավելի նպատակասլաց ու մտահասուն սերունդ ունենք։ Սա շատ ոգևորող է ինձ համար։ Ժամերը նրանց հետ րոպեներ են թվում։ Խելացի են, գիտակ, տեղեկացված, վերլուծող, չեն վարանում քննադատել ։ Այ սա է ինձ համար գլխավորը։
Շնորհակալ եմ քոլեջի մանկավարժական կոլեկտիվից այս արժեհամակարգով սերունդ կրթելու համար ։
Ի դեպ, մեկ֊երկու հարցի մասին խոսեցին ուսանողները, որոնց վերաբերյալ հաջորդ շաբաթ ահագին անելիք կունենամ։
Կարծիքներ