Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ Չինաստանի բարեկամությունը Ռուսաստանի հետ ոչ մի դեպքում չի թուլանա

Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ Չինաստանի բարեկամությունը Ռուսաստանի հետ ոչ մի դեպքում չի թուլանա

Ռուսաստանի հետ Չինաստանի բարեկամական հարաբերությունները չեն թուլանա միջազգային ասպարեզում իրավիճակի ոչ մի փոփոխությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։

«Անկախ նրանից, թե ինչ փոփոխություններ կլինեն աշխարհում, սերնդեսերունդ փոխանցված չին-ռուսական բարեկամությունը միշտ ամուր կլինի»,- ընդգծել է նա միջազգային միջավայրում չինական դիվանագիտության զարգացմանը նվիրված սիմպոզիումում։

Նախարարի խոսքով՝ Պեկինը մտադիր է հավասար և փոխշահավետ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ և համատեղ պաշտպանել գլոբալ խաղաղությունն ու կայունությունը։ Վան Ին հիշեցրել է, որ Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության համապարփակ գործընկերությունը հաջողությամբ անցել է բազմաթիվ փորձություններ։

«Մեր երկրները դարձել են մեծ տերությունների միջև փոխվստահության ձևավորման դասական մոդել»,- հավելել է ՉԺՀ ԱԳՆ ղեկավարը։ Նա նշել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը «ժայռի պես միավորված են»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում