Ֆիլիպիններում Ռայ թայֆունի զոհերի թիվը հասել է 169-ի

Ֆիլիպիններում Ռայ թայֆունի զոհերի թիվը հասել է 169-ի

Ֆիլիպիններում խաղաղօվկիանոսյան «Ռայ» թայֆունի զոհերի թիվը հասել է 169-ի: Առնվազն 107 մարդ վիրավորվել է, ևս 50-ը անհետ կորել է, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Manila Times-ը՝ հղում անելով իշխանություններին։

Դեկտեմբերի 16-ին Հոնկոնգի օդերևութաբանական աստղադիտարանը հայտնել է, որ Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում ձևավորվել է նոր թայֆուն՝ այս սեզոնում թվով 22-րդը, որը կոչվում է «Ռայ»: Ֆիլիպինների Արևելյան Վիսայա շրջանի իշխանությունները մոտեցող թայֆունի պատճառով տարհանել են ավելի քան 82 հազար տեղի բնակիչների։ Բնակիչները տեղափոխվել են 274 տարհանման կենտրոններ Հարավային Լեյտե, Լեյտե, Սամար, Արևելյան Սամար, Հյուսիսային Սամար և Բիլիրան նահանգներում:

Վիետնամի հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների ազգային կենտրոնի տվյալներով՝ թայֆունի էպիկենտրոնը շարժվում է դեպի Վիետնամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում