Ավանի և Նոր-Նորքի 37 տրանսպորտային միջոցներում ՔՏՀԱՏՄ-ը հայտնաբերել է 4 խախտում
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջաններում։
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել են նշված վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 4 խախտում։
Դիմակ չկրելու և գերբեռնված ուղևորափոխադրման հիմքերով կազմվել են վարչական արձանագրություններ։
Կարծիքներ