87 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

87 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից 2020 թվականի երկրորդ ֆինանսական փոխանցումն է կատարվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Հատկացումը շուրջ 87 հազար եվրո է: Նշենք, որ պահպանվող այս տարածքին CNF-ը տարեսկզբին  կատարել  էր ֆինանսական տարվա առաջին հատկացումը, որը շուրջ 93 հազար եվրո էր:

Առաջիկայում նախատեսվում են նաև հերթական փոխանցումները ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող մյուս 3 ՊՈԱԿ-ներին՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին:

Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը՝ բարելավելու հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում