Բելգիայի ոստիկանությունը թմրավաճառների խոշոր հանցախումբ է ոչնչացրել

Բելգիայի ոստիկանությունը թմրավաճառների խոշոր հանցախումբ է ոչնչացրել

Բելգիայի ոստիկանությունը Եվրայուստի եւ Եվրապոլի հետ համագործակցությամբ թմրավաճառների խոշոր հանցախումբ է ոչնչացրել, հաղորդում է RTBF-ը։ 

Նշվում է, որ ոստիկանությանն աջակցել են հատուկ ջոկատայինները՝ հանցավոր միավորման բարձր վտանգի պատճառով։ Գործողության հիմնական մասը տեղի է ունեցել Բելգիայի մայրաքաղաքում եւ Անտվերպենում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործների գույքն ու այլ իրեր առգրավվել են։  

Հղում անելով քննիչներին՝ հետաքննող դատավորին եւ դաշնային դատախազությանը, RTBF-ը հայտնել է, որ Բելգիան, պարզվել է, թմրամիջոցների ապօրինի շրջանառության միջազգային ցանցի կենտրոններից մեկն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում