Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կտուգանվեն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ՝ դատական սանկցիա կկիրառվի Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի և Հայկ Ալումյանի նկատմամբ: Նրանցից յուրաքանչյուրը կտուգանվի 50 հազար դրամով։
Հիշեցնենք, որ այսօր դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցել էր մեղադրական եզրակացությունը, Ռոբերտ Քոչարյանն էլ իր ելույթում անդրադառնալով մեղադրանքին՝ ասել էր, թե իր համար պարզ չէ վերագրվող մեղադրանքի էությունը։
Պաշտպան Հայկ Ալումյանն էլ իր հերթին էր հայտնել՝ մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Քոչարյանն իր պաշտոնեական դիրքն է օգտագործել, սակայն նշված չէ՝ ո՞ր լիազորության մասին է խոսքը։
Այն բանից հետո, երբ նախագահող դատավորը նշել էր, որ մեղադրանքը պարզաբանված է, Քոչարյանի պաշտպանները լքել էին նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջել էր, որ վերջիններիս նկատմամբ կիրառվի դատական սանկցիա։
Կարծիքներ