Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Երևանում մայիսի 20-ի ցերեկը, մայիսի 21-ին սպասվում է, 22-25-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 20-ին, 21-ին ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Հանրապետության տարածքում մայիսի 20-ի ցերեկը, մայիսի 21-ին շրջանների զգալի մասում, 22-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-ին, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-25-ը՝ նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Կարծիքներ