Բայդենն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ վերջին շփումները
ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հեռախոսով քննարկել են ռուս և ուկրաինացի գործընկերների հետ իրենց վերջին շփումները։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է, նախագահները վերանայել են ռուս և ուկրաինացի գործընկերների հետ իրենց վերջին խորհրդակցությունները և վերահաստատել իրենց անսասան հանձնառությունը հետագա դիվանագիտական համագործակցությանը։ Բայդենն ու Մակրոնը նաև քննարկել են շարունակական դիվանագիտական ներգրավվածությունը և զսպման ջանքերը՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Կարծիքներ