ԱՄՆ-ն Ուկրաինայում հրթիռներ տեղակայելու պլաններ չունի․ Բայդեն
ԱՄՆ-ն Ուկրաինայում հրթիռներ չունի և մտադիր չէ դրանք հետագայում տեղադրել այնտեղ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք թիրախ չենք դնում ռուս ժողովրդին, մենք չենք փորձում ապակայունացնել Ռուսաստանը»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։
ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն իրենց զորքերը Ուկրաինա ուղարկել այնտեղ ռազմական գործողությունների դեպքում, սակայն հավատարիմ կլինեն ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության սկզբունքին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
Կարծիքներ