Երևան, տե՛ր կանգնիր խաղաղությանը. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է անցկացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
«Մեծանալ խաղաղության մեջ, մեծանալ մի միջավայրում, որը հեռանկար է տալիս։ Եվ ամենակարևորը՝ մեծանալ մի միջավայրում, որտեղ նույնիսկ մեր երեխաները իմանալու են, որ իրենց ապագան որոշելու են միմիայն իրենք և ուրիշ ոչ ոք։ Հետևապես, հունիսի 7-ին, գնալով ընտրատեղամաս, վերցնելով 16-րդ քվեաթերթիկը՝ բոլորով տեր ենք կանգնելու մեր խաղաղությանը»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով՝ տեր ենք կանգնելու մեր ապագային, մեր երեխայի ապագային։
«Եվ ուրեմն, Երևա՛ն, տե՛ր կանգնիր խաղաղությանը»,- շեշտել է քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում.


Կարծիքներ