Նախարարը բացառում է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների տեղափոխումն այլ վայր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը պաշտոնապես հերքում է բոլոր լուրերը, թե Նորքի տուն-ինտերնատի շենքը կարող է օտարվել և ինտերնատի բնակիչները տեղափոխվեն այլ վայր:
Nախարարն այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում
նախ Նորքի տուն-ինետերնատի շուրջ ստեղծված աղմուկը համարեց անտեղի:
«Մեկ անգամ ևս փաստում եմ՝ բացառված է, որ Նորքի տուն-ինտերնատի բնակիչները տեղափոխվեն այլ վայր, և Նորքի տուն-ինտերնատը կամ մեր որևէ խնամքի կենտրոն վաճառվի կամ այլ նպատակով օգտագործվի: Դա բացառված է»,- վստահեցրեց նա:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն՝ կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը Նորքի տուն-ինտերնատի հետ միավորման նախագիծ: Այս որոշմանը դեմ էին արտահայտվել թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները: Նախարարությունը, սակայն, հերքել էր միավորման մասին լուրը:
Կարծիքներ