73-ամյա կինը տարադրամի փոխանակման կետից գողացել էր օտարերկրացու դրամապանակը

73-ամյա կինը տարադրամի փոխանակման կետից գողացել էր օտարերկրացու դրամապանակը

Հուլիսի 5-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տարադրամի փոխանակման կետից գողացել են օտարերկրյա քաղաքացի իր ընկերոջ դրամապանակը, որի մեջ եղել է 2200 դոլար:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ի առավոտյան Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 73-ամյա մի կին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նշված դրամապանակը, որի մեջ եղել է 760 դոլար: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

73-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում