Կիևի պաշտպանությունը Ուկրաինայի համար առանցքային առաջնահերթություն է.Զելենսկի

Կիևի պաշտպանությունը Ուկրաինայի համար առանցքային առաջնահերթություն է.Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի կեսօրին տեսաուղերձում ասել է, որ Կիևի պաշտպանությունը Ուկրաինայի համար առանցքային առաջնահերթություն է։

«Խարկովն ու Կիևը հիմա Ռուսաստանի համար ամենակարևոր նպատակներն են։ Ահաբեկչությունն ուղղված է  մեր դիմադրությունը կոտրելուն։ Նրանք մեր մայրաքաղաք են գալիս այնպես, ինչպես Խարկով։ Հետևաբար, մայրաքաղաքի պաշտպանությունը այսօր պետության համար առաջնահերթություն է»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ բոլոր քաղաքներում Ուկրաինան պետք է ամեն ինչ անի թշնամուն կանգնեցնելու համար, դրա համար պատասխանատու են յուրաքանչյուր քաղաքի ռազմական և քաղաքացիական իշխանությունները։

«Սակայն Կիևն առանձնահատուկ է: Մենք կպաշտպանենք Կիևը, մենք կպաշտպանենք պետությունը: Կիևը մեր երկրի սիրտն է: Եվ այն պետք է բաբախի: Եվ այն կբաբախի»,- ասել է նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում