Ռուսաստանը պաշտպանում է քրդերի և Դամասկոսի միջև երկխոսությունը. Զախարովա

Ռուսաստանը պաշտպանում է քրդերի և Դամասկոսի միջև երկխոսությունը. Զախարովա

Ռուսաստանը պաշտպանում է քրդերի և Դամասկոսի միջև երկխոսությունը Սիրիայի ապագայի հետ կապված: Ինչպես փոխանցում է, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հարյուրամյակներ շարունակ Սիրիան եղել է մի երկիր, որտեղ տարբեր էթնիկական և կրոնական խմբերը խաղաղ գոյակցություն են ունեցել և ապահով ապրել: Սա, հավանաբար, Սիրիայի այցեքարտն էր: Իհարկե, սա չի կարող հարգանք չառաջացնել, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք համոզված ենք, որ նման պատմական ավանդույթները պետք է ամբողջությամբ պահպանվեն և շարունակվեն: Մենք ելնում ենք նրանից, որ սիրիացի քրդերը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն են: Ելնելով այս սկզբունքային դիրքից՝ Մոսկվան աջակցում է երկխոսությանը, որը շարունակվում է քրդերի և Դամասկոսի միջև ՝ իրենց ընդհանուր հայրենիքի հետագա զարգացման վերաբերյալ»,- ասել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում